▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խելոք մնացեք», «ձեր քուչում չեք». Լարված վիճակ՝ ավագանու նիստի ժամանակ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց: Հակոբյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի. «Քանի Նիկոլ Փաշինյանն իշխելու է այս պետությունում, ունենալու ենք զոհեր: Ցավակցում եմ ոչ միայն զոհերի հարազատներին, այլև՝ մեր պետությանն ու բանակին: Միակ լուծումը, որ չզոհվենք ու չփոքրանանք, Փաշինյանի հեռացումն է»,- ասաց նա: Դահլիճից հնչեց ՔՊ-ականների արձագանքը: Հակոբյանը հորդորեց «խելոք մնալ»: Ավինյանը հայտարարեց. «Պարոն Հակոբյան, կոռեկտության սահմանները մի՛ անցեք, խոսեք քննարկվող հարցի մասին: Սա ԱԺ ամբիոնը չէ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին