▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խիո». մի ամբողջ կյանքի պատում` ձեռքերի միջոցով

Ֆիլմում  ներկայացվում է մի ամբողջ կյանք ` կնոջ կյանքը, որն ապրում է ենթարկվելով բոլորին, անգամ ժամանակին: Պատմությունը պատմվում է ձեռքերի միջոցով,  որոնք պատրաստում են լավաշ: Լավաշի պատրաստման փուլերը նմանեցվում է մարդու զարգացման էտապներին:

«Խիո» անվանումը պայմանավորված է  «Խիո» ժողովրդական երգի ընտրության հետ, որի նոր գործիքավորում ստացած տարբերակը հնչում է ֆիլմում:                      

Ֆիլմը  ֆինանսավորվել է Ազգային կինոկենտրոնի կողմից:

Ցուցադրությունը տեղի կունենա մայիսի 24 – ին, ժամը 20:20 «Մոսկվա» կինոթատրոնի փոքր դահլիճում: Ֆիլմի ռեժիսորն է Լիլիթ Մովսիսյանը, բեմադրող օպերատոր` Դավիթ Այվազյան, պրոդյուսեր`Զառա Մինասյան:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին