▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խիստ կասկածների տեղիք է տալիս. ՊՆ փոխնախարարը՝ Գորգիսյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանից հետաքրքրվել է, թե արդյոք հնարավո՞ր է բացառություն անել և նյութական աջակցություն տրամադրել ոչ միայն հակառակորդի գործողությունների հետևանքով զոհված, այլ անձնազոհ արարքով ծառայակիցների կյանքը փրկելով մահացած զինծառայողների ընտանիքներին։

/filemanager/uploads/2019/10/week-4/gevorg_georgisyan.jpg

Բալայանը պատասխանել է, որ Գորգիսյանի նշած մասնավոր դեպքից տեղյակ է և հայտնել է, որ պետությունը զինծառայողի անձնազոհ արարքի համար վերջինիս մորը սեփականության իրավունքով բնակարան է հատկացրել։ Զինծառայողի մայրը փաստացի անօթևան է եղել։

Գորգիսյանն ի պատասխան հույս է հայտնել, թե կառավարությունը որևէ տեղից որևէ լուծում կբերի իր նշած ընտանիքների համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին