▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդիր չեմ տեսնում. Փաշինյանը՝ Շանթ Հարությունյանի՝ մամուլի ասուլիս տալու մասին

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շանթ Հարությունյանին.

«Ես հանձնարարել եմ արդարադատության նախարարին, որ օրենքով սահմանված կարգով հնարավորություն տրվի Շանթ Հարությունյանին մամուլի ասուլիս տալ։ Եթե նա ցանկանում է լրագրողների հետ շփվել, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,–նշեց նա։

ՀԻշեցնենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան ուղիղ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Շանթ Հարությունյանի մասին, մասնավորապես նշել էր.

«Այն պահից, երբ վարչապետ եմ ընտրվել քաղբանտարկյալների ազատությունը եղել է առաջնահերթություններից մեկը: Ըստ էության՝ զբաղվել եմ այդ հարցով, այդ կապակցությամբ իմ խոսնակը հանդես է եկել պարզաբանումով: Նախ գիտեք, երբ այդ խնդիրը դրված էր, ինձ համար պետք էր հասկանալ, թե կառավարությունը ինձ լծակներ ունի Շանթ Հարությունյանին և մյուս դատապարտյալներին ազատ արձակելու համար: Մենք գտանք այդ մեխանիզմը, որ դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի, որից հետո նաև տրվում է արձակուրդ և նա ըստ էության 24 ժամ լինում է ազատության մեջ պայմանով, որ իր ներկայությունը կհաստատի ստորագրությամբ:Ես խնդրեցի Շանթ Հարությունյանին ուղեկցել Վարդաշեն ՔԿՀ պետի առանձնասենյակ և ես Բաղրամյան 26-ից առանձնազրույց ունեցա նրա հետ: Նա ասաց, որ պահանջում է արդարացնել իրեն: Ես նրան ասացի, որ դատական իշխանությանը հրահանգներ չեմ տալու և չեմ կարող հրահանգել, որ իրեն արդարացնեն, եթե այդ ճանապարհով գնանք, սխալ տեղ կհասնենք: Ես նրան ընկերաբար խնդրեցի, որ հիմա այդ թուղթը ստորագրի, հայտնվի ազատության մեջ և ասացի, որ ճիշտ չէ, որ ես լինեմ վարչապետի աշխատասենյակում, դու՝ ՔԿՀ-ում, խնդրում եմ այդ քայլն արա, ես էլ եմ համաներումով դուրս եկել, ինքը չհամաձայնեց»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին