▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում եմ՝ 1 րոպե լռությամբ հարգենք նրա հիշատակը․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարության նիստի ժամանակ գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը։

«Երեկ երեկոյան հանկարծամահ է եղել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, ով ներդրում ունի ՀՀ պետականության կայացման գործում, եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ԱԺ առաջին գումարման պատգամավոր, Լոռու մարզպետ, ԱԺ պետական իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի տեղակալ և ակտիվ հասարակական քաղաքական գործունեություն է կատարել ողջ կյանքի ընթացքում, նաև ԽՍՀՄ ժամանակ պատասխանատու պետական պաշտոններ է զբաղեցրել և ԱԺ ընթացիկ գումարման պատգամավոր էր»,- նշեց Ն. Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին