Ներկայացնում ենք ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Նազարյանի գրառումը, որում օգնություն է խնդրում դստեր համար.

«Ես՝ Գագիկ Նազարյանս Ձեզ եմ դիմում խնդրանքով որպես հայր, խնդրում եմ անտարբեր չմնալ և հնարավորության դեպքում օգնել ինձ, որպեսզի փրկենք աղջկաս կյանքը: Արդեն 9-րդ ամիսն է աղջիկս պայքարում է չարաբաստիկ հիվանդության դեմ: Սյուզաննայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի քաղցկեղ: Փրկության միակ ելքը անհապաղ վիրահատությունն է, որը պետք է կատարվի արտերկրում: Վիրահատության արժեքը $ 7,000 է: Ժամանակը շատ սուղ է, ամեն օր նրա վիճակը ավելի է վատանում: Ես և կինս թոշակառուներ ենք և մեր ընտանիքը չունի այդքան մեծ գումար: Այդ պատճառով ստիպված եմ դիմել Ձեր օգնությանը: Յուրաքանչյուրի նույնիսկ փոքր օգնությունը կօգնի փրկել աղջկաս կյանքը:
Նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ:
055 290 652 Գագիկ Նազարյան
Հաշվեհամար՝ «Կոնվերսբանկ» AMD 19300629300800»:


