▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում եմ, օգնեք գտնել առևանգված դստերս

«Հարգելի Հայեր,
Խնդրում եմ օգնեք գտնել 2013թ-ի փետրվարի 25-ին բակում խաղալու ժամանակ առևանգված դստերս' Սուսաննա Թիֆիլյանին' ծնված 2011թ-ի ապրիլի 9-ին: Առևանգումը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն համայնքի Մինաս Ավետիսյան 2 փողոցից ժամը 3:00-ի սահմաններում' «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով: Կասկածներ կան, որ երեխան առևանգվել է Արտակ Պետրոսյանի ծնողների կողմից, ովքեր իրենց որդու մահվան պատճառով անհիմն մեղադրանքներ էին ներկայացնում ամուսնուս' Բագրատ Թիֆիլյանին:
Շատ եմ խնդրում տարածել սա և ովքեր կճանաչեն փոքրիկին, թող արձագանքեն:
Կանխավ շնորհակալ եմ»:


Հարգանքներով  Ծովինար Միքայելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին