▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհուրդներ նիհարել ցանկացողներին

5 խորհուրդ սննդաբան-բժիշկներից

Սննդաբան-մասնագետների հավաստմամբ` այս խորհուրդներին պետք է հետևեն բոլորը` և՛ նիհարել ցանկացողները, և՛ նրանք, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին:
1. Սնվել պետք է հաճախակի, սակայն քիչ-քիչ: Երբեք մի հրաժարվեք նախաճաշից, ճաշից և ընթրիքից: Հաճախ, բայց փոքր չափաբաժիններով սնվելով` կնպաստեք նյութափոխանակության կարգավորմանը, կխուսափեք ճարպային կուտակումներից:
2. Սննդակարգը պետք է բազմազան լինի. պետք է լինեն և՛ ախծաջրեր, և՛ սպիտակուցներ, և՛ ճարպեր: Այնուամենայնիվ, նախապատվությունը տվեք մրգերին և բանջարեղենին, որոնք հարուստ են նաև վիտամիններով, բջջանյութով, անհրաժեշտ միկրոտարրերով և հանքանյութերով:
3. Մի չարաշահեք կենդանական ճարպերը, քաղցրեղենը, շաքարն ու աղը, ալկոհոլը:
4. Հրաժարվեք գազավորված քաղցր ըմպելիքներից:
5. Պահպանեք հեղուկի ընդունման օրվա չափաբաժինը` օրը 2 լ (ջուր, բնական թարմ հյութեր, ապուրներ, թեյ, 1-2 բաժակ սուրճ և այլն):


Ինչպես նիհարել` առանց քաղցած մնալու


Նիհարել ցանկացողներին ամենից շատ հուզող հարցերից մեկն է` ինչ ուտել, որպեսզի ավելորդ կիլոգրամներ «չկուտակվեն»: Մեկընդմիշտ պետք է հիշել. գեղեցիկ կազմվածք ունենալու համար չպետք է հոգ տանել միայն «ինչ ուտել» և «ինչ չուտելու» մասին: Շատ ավելի արդյունավետ և առողջության համար օգտակար է, երբ միաժամանակ նաև մարմնամարզությամբ են զբաղվում: Շատերը նիհարելու անզուսպ ցանկությունից դրդված` օրեր շարունակ քաղցած են մնում և չեն պատկերացնում, որ մեծ հարվածի տակ են դնում իրենց առողջությունը: Քաղցած մնալն անթույլատրելի է: Պարզապես փոխեք սննդակարգը` պահպանելով առողջ ապրելակերպի հիմնական կանոնները` չափազանց յուղալի մսեղենը փոխարինեք թռչնամսով և ձկնեղենով, գազավորված քաղցր ըմպեիքները` թարմ քամած հյութերով, սպիտակ հացը` սև հացատեսակներով, բացի այդ` մրգեր և թարմ բանջարեղեն հնարավորինս հաճախ կերեք, օրը 1,5-2 լիտր հեղուկ խմեք (ցանկալի է` ջուր, կանաչ թեյ, թարմ մրգահյութեր, կանաչեղենով ապուրներ), ալկոհոլը, աղն ու շաքարը մի չարաշահեք, հրաժարվեք չիփսերից, պահածոյացված մթերքներից, կիսաֆաբրիկատներից: Եվ զբաղվեք սպորտով:

Ինչպես նիհարել հաճույքով

Նիհարել ցանկացողները պետք է զգույշ լինեն դիետա ընտրելիս: Երկարատև կիսաքաղց վիճակը սթրես է օրգանիզմի համար, այդ պատճառով էլ դիետաները նախ և առաջ անդրադառնում են նյարդային համակարգի վրա (տրամադրության անկումներ, ընկճվածություն, գերլարվածություն և այլն): Հետևաբար, դիետան պետք է ոչ միայն նպաստի քաշի նվազեցմանը, այլև ապահովի լավ ինքնազգացողությամբ: Գոյություն ունեն փոքրիկ խորամանկություններ, որոնք կօգնեն դիետա պահելու ընթացքում չփչացնել տրամադրությունը: 
Եթե օրգանիզմը քաղցր է պահանջում, կարող եք մի կտոր դառը շոկոլադ կամ մի քանի հատ խուրմա ուտել: Դրանք շատ քաղցր են, միևնույն ժամանակ չեն գիրացնում: Չի կարելի օրգանիզմն իսպառ զրկել քաղցրեղենից, չէ՞ որ դրանք ածխաջրեր են պարունակում, որոնք էլ «սնում» են էներգիայով և առույգությամբ: Բացի այդ, հայտնի է, որ չափավոր քանակությամբ շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը:
Պետք չէ մոռանալ նաև համեմունքների մասին. դրանք համուհոտ են տալիս կերակրատեսակներին և չեն գիրացնում: Տրամադրությունը բարձրացնելու համար կարևոր է նաև կերակրի մատուցումը: Բացի այդ, գեղեցիկ մատուցված ուտեստն ավելի հեշտությամբ է մարսվում:

Մի նյարդայնացեք և չեք գիրանա


Նյարդայնացացած վիճակում մարդն ավելի շատ է ուտում, քան հոգեպես հանգիստ վիճակում: Սա անխուսափելիորեն բերում է գիրացման և ճարպակալման: Բանն այն է, որ ուտելիս ակտիվանում է հաճույքի կենտրոնը, և օրգանիզմում ավելանում է սերոտոնին հորմոնի քանակը: Ինչպես հայտնի է, այդ հորմոնն է մարդուն պաշտպանում սթրեսի բացասական ազդեցությունից: Ահա այսպես էլ սնունդը դառնում է սթրեսների հաղթահարման յուրօրինակ ձև, և աննկատ սկսում են կուտակվել անցանկալի կիլոգրամները: Սթրեսները յուրահատուկ կերպով ազդում են ֆերմենտների վրա` չթողնելով ճարպերի քայքայումը: Դրանք էլ կուտակվում են` դառնալով ավելորդ քաշի պատճառ:
Մասնագետները խորհուրդ են տալիս նյարդայնացած վիճակում չուտել, քանի որ այդ ընթացքում ընդունած սնունդը 1,5-2 անգամ ավելի է մեծացնում ճարպակալման հավանականությունը:

Եվս երկու խորհուրդ` նիհարել ցանկացողներին

Թեյ` բեռնաթափման օրերին: Շաբաթվա մեջ ընդամենը մեկ բեռնաթափման օրը ամսվա ընթացքում կարող է մինչև 5 կգ նիհարեցնել: Այդպիսի օրերին քաղցն ու ծարավը լավ կլինի հագեցնել հատուկ թեյով: Դրա պատրաստման համար 1 լ ջրին պետք է ավելացնել 1 ճաշի գդալ սև թեյ և 1 լ տաք կաթ, թողնել 30 րոպե, խմել բեռնաթափման օրվա ընթացքում:

Նախապատրաստվեք դիետային: Եթե որոշել եք դիետա պահել, պետք է օրգանիզմը նախապտաստել դրան: Դա պետք է սկսել դիետա սկսելուց 1 շաբաթ առաջ: Նախ փորձեք ավելի քիչ սուրճ, թեյ, գազավորված ըմպելիքներ խմել, սահմանափակեք աղի, շաքարավազի օգտագործումը, խոզի և հորթի միս, մակարոնեղեն, շիլաներ, հաց քիչ օգտագործեք: Սնվեք գլխավորապես բանջարեղենով, մրգերով, նախապատվությունը տվեք հանքային ջրերին, աշխատեք օրվա ընթացքում 2 լիտր հեղուկ օգտագործել: Այսպիսի նախապատրաստումից հետո կարող եք սկսել դիետա պահել. օրգանիզմին ավելի հեշտությամբ կհարմարվի նոր սննդակարգին, և դուք էլ անհամեմատ թեթևությամբ կհաղթահարեք դիետայի «դաժան» կանոնները:

 

Աղբյուր` erkusov.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին