▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդակցության ժամանակ հենց Տոնոյանին է զեկուցվել օպերատիվ իրավիճակը. Կարեն Վրթանեսյան

Օրեր առաջ Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցում ասել էր, որ 2015-ի սահմանդրության պատճառով «պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Այդ առիթով գրել էի. քանի որ պատերազմ այդպես էլ չհայտարարվեց (ռազմական դրությունն ու պատերազմ հայտարարելը նույնը չեն), ապա Տոնոյանի կարգավիճակը որևէ կերպ չէր տարբերվում նախապատերազմականից՝ այսինքն ԳՇ-ն ենթարկվում էր իրեն։

Գրածիս ևս մեկ ապացույց. սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան՝ Բուլղարիայից վերադառնալուց անմիջապես հետո, Տոնոյանը «օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈՒ ԳՇ և ԶՈԻ ղեկավար անձնակազմի հետ»։

Դատելով լուսանկարից՝ խորհրդակցությանը ներկա էին ԳՇ պետը, ԳՇ պետի տեղակալը։

Ավելին՝ խորհրդակցության ժամանակ հենց Տոնոյանին է զեկուցվել օպերատիվ իրավիճակը և զեկույցի հիման վրա հենց նա էլ. «տվել է համապատասխան հանձնարարականներ հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման շուրջ»։

Սա ես չեմ ասում, սա սեպտեմբերի 28-ին Շուշան Ստեփանյանի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում է գրած»,- գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին