▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խորիկն, առանց չափազանցության, Մարադոնայի կարգի ֆուտբոլիստ է»

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Մենք մեծարել չգիտենք։ Սիրել չգիտենք։

Խորեն Հովհաննիսյանի նման ֆուտբոլիստի 70-ամյակն է, բայց ...

Ֆեյսբուքյան գրառումներ ու վերջ։

Իսկ Խորիկը առանց չափազանցության Մարադոնայի կարգի ֆուտբոլիստ է։

Ես շատ ուրախ եմ, որ տեսել եմ Խորիկի խաղը, նրանից սովորել, հիացել նրա խփած գոլերով։ Մինչեւ հիմա հիշում եմ Բաքվի Նեվթչիին 81 ին, ԲԿՄԱ-ին եւ Չեռնոմորեցին 83-ին խփած գլուխգործոց գոլերը, իհարկե, նաեւ Բելգիայի ու Արգենտինայի հավաքականներին խփած գոլերը։

Իսկ մենք ինչ արեցինք։ Վերցրինք եւ նրա գլխին սարքեցինք եւ 29 տարեկանում հեռացրինք թիմից։ Հրաշք ենք չէ։ Հիմա էլ չենք կարողանում նորմալ 70-ամյակ նշել։

Շնորհակալություն Խորեն Հովհաննիսյան»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին