▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշի մարզում զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ

րեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Կամազ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով 7 ժամկետային զինծառայողներ բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ հետազոտվել են, և պարզվել է, որ, բարեբախտաբար, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի ռազմական ոստիկանության Բերդի բաժնում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով վիրավորներից 4-ն արդեն այսօր դուրս են գրվել հոսպիտալից։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին