▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար-վրաերթ Արգավանդում. Ferrari-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արգավանդ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford մակնիշի 34 MZ 584 համարանիշի և Ferrari մակնիշի 08 FF 033 համարանիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո Ferrari-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ում ուղեկցել է Ferrari-ի վարորդը՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին