▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսքը ոմն Արարատ Միրզոյանի մասին է, որը չգիտեմ՝ ով է, ինչ է ուզում. Սայաթ Շիրինյան

Բոլորի մոտ տպավորություն է, թե իմ դեմ հաղորդում ներկայացրած անձը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է, բայց դա նրա հետ որևէ առնչություն չունի: 

Այս մասին lurer.com-ի հետ զրույցում ասել է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով armlur.am-ի հրապարակած տեղեկությանը, թե այսօր ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Արարատ Միրզոյանը և ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել՝ հայտնելով, որ Սայաթ Շիրինյանը իրեն սպառնացել է սպանել:

Նա նշել է, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, քանի որ հաղորդման վերաբերյալ տեղեկացել է այսօր և դրա վերաբերյալ դեռ ծանուցում չի ստացել. «Խոսքը ոմն Արարատ Միրզոյանի մասին է, որը չգիտեմ՝ ով է, ինչ է ուզում: Ես երկուշաբթի օրը լինելու եմ ոստիկանությունում և կծանոթանամ նյութերին: Գրված էր, թե իբր սպառնացել եմ, կարծում եմ` սա ինձ լռեցնելու նպատակ է հետապնդում, թե ինչ` չգիտեմ: Ոստիկանության գնդապետը ինչպես կարող է որևէ մեկին սպառնալիք տալ»,- նշել է նա:

Շիրինյանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ միանշանակ է այն, որ խոսքը ԱԺ նախագահի մասին չէ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին