▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուժանանոց ու պոռնիկանոց մտնելիս մի զարմացեք խուժան ու պոռնիկ տեսնելուց

Վերջին ժամերի ամենամեծ տհաճությունը ոչ թե խունտայի անասնական հռճվանքն է, այլ պաշտոնական ընդդիմության կեցվածքը` ամեն ինչում մեղադրել ժողովրդին: Բա երեք ամիս առաջ էս նույն ժողովրդին սեր էիք բացատրվում, հիմա նորից հին օրերի երգը հիշեցիք. "էժանագին, ծախվող, ստրկամիտ"... Ժողովուրդը նույնն է մնացել, տիկնայք ու պարոնայք` հպարտ, վիրավորված ու դառնացած, այդ դուք էք ձեր մանդատների ու գործարքների համար տարիներ շարունակ ծախում նրան ու ծախվում առաջին իսկ առիթով: Եթե այդքան ազնիվ էիք` փետրվարի 20-ին վայր դնեիք ձեր պատգամավորական լիազորությունները, կաթվածահար անելով ԱԺ-ն ու նոր զարկ տալով պայքարին...Չէ, գնացիք նոր "ընտրություններին", դրանով իսկ օրինականացնելով նախորդ` նախ-ագահական զավեշտը: Ժողովուրդը շատ լավ էլ հասկացավ դա ու գերադասեց այս անգամ "գոնե շնից մազ պոկել"` փող վերցնել, այլ ոչ թե ամբողջը ձեզ թողնել: Ու գումարն էլ այդ` 5 հազար դրամ լինի, թե 20, դա ժողովրդի գինը չէ, այլ ձեր գինն է, այդքան է ձեզ ու ձեր ծառայությունը գնահատել խունտան: Քանզի նման խայտառակությանը մասնակցելով, հետն էլ ժողովրդին հորդորելով ` գալ, մասնակցել "ընտրություններին", դուք միայն խունտային էք ծառայություն մատուցել, օրինականացնելով նրան: Խուժան ու պոռնիկ են կազմակերպել ընտրությունները? Այո, իսկ ինչ` չգիտեի՛ք որ տենց ա լինելու? Խուժանանոց ու պորնիկանոց մտնելիս մի զարմացեք խուժան ու պորնիկ տեսնելուց: Բայց գոնե երիտասարդներին մի խաբեք, հետներդ այնտեղ տանելով: Ժողովրդին ծաբել արդեն չի ստացվում: Ընտրությունները նման տեղերում, նման օրենքներով ու պայմաններով չեն ստացվում: Ստացվում է այ սա...

 

Տիգրան Խզմալյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին