▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղուկասյանի ձեռքը փող չկա՞. նա դիմել է ԱԺ Երևանում տուն վարձակալելու գումարի խնդրանքով

 

Armtimes.com-ը գրում է. Ազգային ժողովի աղբյուրները փոխանցում են, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմել է ԱԺ ղեկավարությանը, որպեսզի ԱԺ-ն փոխհատուցի Երեւանում վարձակալած իր բնակարանի գումարը: Մեր այս տեղեկությունն armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց նաեւ պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

«Օրենքը դա թույլ է տալիս, եւ ես ուզում եմ օգտվել օրենքի՝ ինձ ընձեռած հնարավորություններից»:

Նշենք, որ Վարդան Ղուկասյանը մինչ այս աշխատանքի գալիս էր Գյումրիից: Դիտարկմանը, թե ամեն օր Գյումրիից Երեւան գնալ-գալը բա՞րդ է, Ղուկասյանն ասաց.

«Դա ու՞մ գործն է, ինչո՞ւ եք իմ անձնականից հարցնում: Եթե ասեմ, որ դժվար է, ո՞վ է օգնելու, դու կարո՞ղ ես մի բանով օգնել»,-ասաց Ղուկասյանը:

Կայքի այն հարցին, թե մայրաքաղաքում տուն չունե՞ք, պատգամավորն ասաց. «Չէ, ցավոք սրտի: Ես օլիգարխ չեմ»:

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին