▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուզարկություն Բերձորի արվեստի դպրոցում և դպրոցի աշխատակիցների տներում

«Այս պահին Բերձորի արվեստի դպրոցում և դպրոցի աշխատակիցների տներում խուզարկություն է»,-այս մասին Hetq.am-ի հետ զրույցում ահազանգել  է դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանն, ով գտնվում է Երևանում:

«Բանն այն է,-պատմել է Գոռը,- որ այս տարվա ապրիլի 21-ին ոստիկանությունից եկել են Բերձորի արվեստի դպրոց, ինձ մոլորության մեջ գցելով, առանց ընթերակաների, առգրավել են դպրոցի փաստաթղթերը: Մի արկղ թուղթ տարան իրենց հետ այդ օրը»: Արվեստի դպրոցի տնօրենի խոսքով, հիմա էլ ոստիկանությունը եկել է ու դարձյալ նույն թղթերն է պահանջում: Դպրոցի աշխատակիցների տներն ու դպրոցն են խուզարկում դատարանի սանկցիայով:

Հուլիսի 18-ին ԼՂՀ դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ պետական միջոցների յուրացման ու պաշտոնական լիազորությունները վերազանցելու հատկանիշներով: Փաստացի մեղադրանք չկա այս պահին դեռ, սակայն Գոռ Մանուկյանը տեղեկացրեց, որ իրեն մեղադրում են 1 մլն 71 հազար դրամ ապօրինաբար հավաքագրելու և Կառավարության կողմից հաստատված արտաբյուջետային հաշվեհամարի վրա մուտքագրելու մեջ: Դրանք էլ ամսական 600-ական դրամներն են, որ հանդիսանում են խմբակների վարձ յուրաքանչյուր աշակերտի համար:

«Եթե այդ գումարները ապօրինի են, ապա ինչո՞ւ է Կառավարության կողմից հաստատվել արտաբյուջետային հինմադրամի հաշվեհամար»,- տարակուսած է Գոռ Մանուկյանը: Նրա կարծիքով, այս ամենը պարզապես հետապնդում իր անձի նկատմամբ: Իսկ հետապնդողը Սուրեն Խաչատրյանն է՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը, ով անգամ մի քանի տարի առաջ բանավոր ասել է Գոռին, թե չի ցանկանում իր հետ աշխատել:

Առավել մանրամասն` այստեղ:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին