▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղրիմն Արցախ չէ ու ոչ մի ընդհանրություն չկա

Մի շատ անհեթհեթ թեզ են ուզում ներդնել մեր արևմտապաշտները՝ կապված Ղրիմի հարցի հետ: Այն է՝ Ղրիմն Արցախ չէ ու ոչ մի ընդհանրություն չկա:

Ավելի ու ավելի եմ հակվում այն կարծիքին, որ արևմտյան մտածելակերպով, իսկ երբեմն էլ հպատակությամբ մեր հասարակության ներկայացուցիչների ուղեղներն արդեն մթագնել է Արևմուտքի շուքից, պերճանքից ու քարոզչությունից: Սա իրականում պատմական շանս է հայերս համար, օգտվելու մի նախադեպից, որը հնարավորություն կտա հետագայում անել այն, ինչ չենք կարողացել այս 20 տարիների ընթացքում՝ մարսել ու վերջապես միավորել մեզ մեր բազմաչարչար Արցախ աշխարհը:

Արցախյան ու Ղրիմյան հիմնախնդիրները երկվորյակ քույրեր են: Երկուսի դեպքում էլ կա իրավիճակ, երբ տարածաշրջանը, որը երբևիցե չի պատկանել տվյալ երկրին, միացվել է այդ երկրին՝ ԽՍՀՄ առաջնորդների քմահաճույքով: Երկու իրավիճակում էլ տվյալ տարածաշրջանների բնակչությունների մեծամասնությունը պատկանում են տվյալ էթնոսի, որի հայրենիքը նոր երկիրը չէ, այլ այն, որից օտարվել են այդ տարածքները և երկու խնդիրներում էլ ժողովուրդը ուզում է վերամիավորում իր պատմական հայրենիքի հետ:

Հիմա հասկանում եմ, երկրորդական դետալներով տարբերություններ կան, բայց վերոնշյալ երեք նյուանսները ֆունդամենտալ են և ամենակարևորը, բայց սա չեն հասկանում եմր արևմտամետները, որովհետև կա Ռուսաստանի գործոն, իսկ Ռուսաստանի անունը մեր լիբերալների վրա ազդում է, ինչպես կարմիր շորը ցլի:

Էյնշտեյնն ասում էր, որ եթե տիեզերքի անսահմանությունը դեռ կասկածներ է հարուցում, ապա մարդկային հիմարության անսահմանությունն անկասկած է: Հիմա մնում է հուսալ, որ մեր արևմտամետների ռուսատյացությունը չի բերի անսհաման հիմարության, իսկ եթե բերի էլ, ապա հուսանք, որ այն աննկատ կմնա այլ շահագրգիռ կողմերի համար, ովքեր կարող են դա մեր դեմ օգտագործել:

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին