▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խստացվել են մի շարք խախտումների տուգանքները

Ճանապարհատրանսպորտային խախտումների տուգանքների արժեքները մշտապես բուռն քննարկումների առիթ են հանդիսացել: Հանրության մոտ հիմնականում բողոքի առիթ են հանդիսանում աննշան խախտումների համար ակտերի չափերը:

Վերը նշված հարցին անդրադարձել են նաև այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում: Քննարկվել և ընդունվել է որոշումներ, ըստ որոնց մի շարք խախտումների համար տուգանքները փոխարինվել են նախազգուշացումներով: Նախատեսվել է նախազգուշացման դրույթ` ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ձյունագնաց տրանսպորտային միջոցներ վարելը, բացառությամբ ճանապարհը ուղղահայաց հատելու դեպքերի համար:
Հարկ է նշել, որ խստացվել են մի շարք խախտումների տուգանքները:

Մասնավորապես ոչ սթափ վիճակում ղեկին նստելու, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքների չափերը:
Հուսանք, որ վերոհիշյալ որոշումը կտա իր դրական արդյունքը և որոշ վավրորդներ էլ չեն փորձի չարաշահել այս փոփոխության տված հնարավորությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անի Սանոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին