▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յան տվեք, ախպեր

ԱԺ  «Դաշնակցության» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ժամանակ» թերթի լրագրողի հարցին, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ չեն ցանկանում քաղաքականացնել շարժումը, ուստի հետաքրքիր է նրա մեկնաբանությունը այդ խնդրի կապակցությամբ: Սույն հարգարժան պատգամավորը պատասխանելով հարցին, նման կարծիք հայտնողներին ոչ ավել, ոչ պակաս համարել է անգրագետ: Ավելացրել, որ քաղաքացիական խնդիրները ինչպես կարելի է չքաղաքականացնել...Այլ բան է չկուսակցականացնելը:

Հետաքրքիր է` ի՞նչ ի նկատի ունի Արմեն Ռուստամյանը, այդ ի՞նչ տարբերություն է տեսնում դրանց մեջ կամ ինչպե՞ս կարող է քաղաքացիական շարժումը ԲՀԿ-ացվել, ՀՅԴ-ացվել, ՀԱԿԿ-ացվել, «Ժառանգությունը» կարծես բռնեց` ժառանգականացնել…
Իսկ եթե ավելի լուրջ, ապա այո’, քաղաքականացվում է, եթե քաղաքական ուժերը իրենց կորցրած հեղինակությունը կամ ցածր վարկանիշը փորձում են բարձրացնել կամ վերականգնել այդ շարժումների ալիքի վրայով իշխանությունը ձեռք գցելու հուսահատ փորձեր կատարել: Այո’, քաղաքականացվում է, երբ քաղաքացիական ակտիվիստների բարձրացրած խնդիրները մոռանալով կամ այն շահարկելով վիրավորում, հայհոյում, ծաղրում են իշխանություններին, երբ այդ նպատակով փորձում են օգտագործել այդ շարժման մասնակիցներին, դրդում սադրանքների, անմտածված կամ անօրինական գործողությունների…

Իսկ քաղաքացիական շարժումների առաջնորդներին նման կարծիք հայտնելու համար անգրագետ համարելը նման քաղաքական ուժերի ներկայացուցիչների ճահճացած քաղաքական դաշտից թպրտալով դուրս գալու անհաջող փորձերի արդյունք է, որը սովորաբար անհաջողության է մատնվում այդ շարժումների ակտիվիստների խելացի գործողությունների կամ զգոնության պատճառով…

«Թռչկանը», «Թեղուտը», Մաշտոցի պուրակը պակաս հասարակական հնչեղություն չունեին, սակայն չգիտես ինչու քաղաքական ուժերը, քաղաքական «դեմքերը», կուսակցությունները չկանգնեցին բնապահպանների կողքը…
Այնպես որ, յան տվեք ախպեր…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին