▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յանուկովիչի երգը երգված է. Ամանդա Փոլ.«168 ժամ»

 «168 ժամ» թերթը գրում է. «Եվրոպացի վերլուծաբանները «168 ժամի» հետ զրույցում, խոսելով Ուկրաինայում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակի մասին, տարբեր տեսակետներ են հայտնել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք կկարողանա՞ Վիկտոր Յանուկովիչը պահպանել իր իշխանությունը: Մասնավորապես, գերմանաբնակ հայտնի քաղաքագետ, միջազգայնագետ Ալեքսանդր Ռառն ասել է,  թե մեկ շաբաթ առաջ մտածում էր, որ Յանուկովիչն ընդհանրապես հնարավորություն չունի մնալու, բայց հիմա հակված է այն մտքին, որ նա, այնուամենայնիվ, կմնա իր պաշտոնում` մինչեւ հաջորդ նախագահական ընտրությունները:

 «Եթե Յանուկովիչը գործի օրենքի շրջանակներում եւ ուժ չկիրառի ցուցարարների նկատմամբ, այդ դեպքում նա կպահպանի իր իշխանությունը գոնե մինչ հաջորդ նախագահական ընտրությունները, եթե, իհարկե, ընդդիմությունը նույնպես կատարի իր պարտականությունները` իրավիճակը վերադարձնել օրենքի դաշտ եւ ազատել գրավյալ շինությունները: Ըստ իս` ընդդիմությունն այժմ բարոյապես պարտավոր է դա անելու»,- նշել էր Ռառը:

Իսկ Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» վերլուծաբան Ամանդա Փոլն ավելի խիստ գնահատական տվեց` կարծիք հայտնելով, որ Յանուկովիչի տապալումը միայն ժամանակի խնդիր է: «Յանուկովիչի երգը երգված է: Հարցը միայն այն է, թե նա ե՞րբ կհեռանա եւ ինչպե՞ս: Ուկրաինացիները չեն հանգստանա, մինչեւ նա չհեռանա»,- ասաց Փոլը»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին