▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրաքանչյուր կյանք անգին է եւ պետք է ամեն ինչ անենք մահվան ելքով դեպքերից խուսափելու համար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հղած ուղերձում նկատեց, որ աշխարհը դժվար օրեր է ապրում. Նոր կորանավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլեւ առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն նոր թափ է հավաքում:

«Աշխարհում 350.000 կորոնավիրուսի հաստաված դեպք կա, ավելի քան 16.000 մարդ արդեն մահացել է վարակից: Ի՞նչ գիտենք մենք կորոնավիրուսի մասին: Դա մի վարակ է, որն անցնում է մարդուց մարդուն օդակաթիլային եղանակով, ախտահարում մարդու շնչառական համակարգը, արտահայտվում է չոր եւ տեւական հազով, շնչարգելությամբ, որն ուղեկցվում է ջերմությամբ եւ հասնում ծայրահեղ ծանր բարդության թոքաբորբի»,- նկատեց վարչապետը: Նրա փոխանցմամբ՝ համաշխարհային ու հայաստանյան փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսով հիվանդը կարող է չունենա ոչ մի ախտանշան, այսինք մարդը կարող է վարակված լինել, բայց չհազալ, շնչառական խնդիրներ եւ ջերմություն չունենալ: Նման դեպքերում մեծ է հավանականությունը, որ նա կբուժվի առանց բժշկական միջամտության:

«Խնդիրն այն այն է, սակայն, որ այդ ընթացքում նա կարող է վարակել շատերին, ընտանիքի անդամներին: Նրանցից շատերի համար եւս հիվանդությունը լուրջ վտանգ չի ներկայացնի: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վիրուսը հիմնականում անվտանգ է երեխաների, երիտասարդների համար եւ նրա հիմնական զոհը դառնում են 70-ից բարձր տարիք ունեցող անձինք, ինչպես նաեւ խրոնիկ հիվանդություն ունեցողները: Եվ հետեւաբար հիմնական խնդիրը մեր վատառողջ հայրենակիցներին, ծնողներին, տատիկներին եւպապիկներին պաշտպանելն է, հնարավոր ամեն ինչ անելը, որ նրանք խուսափեն այդ վարակից: Վարակված լինելը դատավճիռ չէ: Աշխարհում ավելի քան 100.000 մարդ բուժվել է կորոնավիրուսից, այդ թվում 70-ն անց մարդիկ: Արձանագրվել է նույնիսկ 95-ամյա պացիենտի բուժման դեպք: Բայց յուրաքանչյուր կյանքն անգին է եւ պետք է ամեն ինչ անենք մահվան ելքով դեպքերից խուսափելու համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին