▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Վարդանյանի ավագ որդին ձերբակալվել է Իրան-Հայաստան սահմանին. «Ժողովուրդ»

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդին մոտ մեկ շաբաթ առաջ ձերբակալվել է Իրան-Հայաստան սահմանին: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախարարի որդին փորձել է սահմանակետով թմրանյութ անցկացնել՝ այն պահելով մարմնի տարբեր մասերում, սակայն բռնվել է: Կապանի ոստիկանները Վարդանյանին բերման են ենթարկել, այժմ գործի քննությունը տեղափոխվել է մայրաքաղաք: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Յուրի Վարդանյանը փորձում է ոչ մի կերպ «չխառնվել» որդու հետ կատարվածին՝ հանրության ուշադրությունից ու քննադատություններից խուսափելու համար: Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամլո խոսնակից, սակայն վերջինս ասաց, թե ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում. «Նախարարը զբաղված էր, հանդիպումների մեջ է, չկարողացա ինչ-որ բան ճշտել»: Տեղեկություն տրամադրելու առումով ժլատ էր նաեւ ոստիկանությունը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին