▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Վարդանյանի որդուց բացի՝ ովքե՞ք են մյուս պաշտոնյաների որդիները, որ առնչվում են թմրաբիզնեսին

Դեռեւս 2013 թ. օգոստոսի 29-ին Խանջյան փողոցում գտնվող բարի մոտից թմրամիջոցներ օգտագործելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն էր բերման ենթարկվել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդի Արա Օսկանյանն իր ընկեր Վահագնի հետ միասին։

Արա Օսկանյանի մոտ ոչինչ չէր հայտնաբերվել, փոխարենն ընկերոջ հեռախոսի գրպանից թափվել էր ինչ-որ փոշի, որի ծագումնաբանությունը պարզելու համար նշանակվել էր փորձաքննություն։ Սեպտեմբերի 25-ին եզրակացության արդյունքների հիման վրա պարզ էր դարձել, որ Վարդան Օսկանյանի որդին եւ նրա ընկերը՝ Վահագն Մարկոսյանը, թմրանյութ են օգտագործել։ Վերջիններս առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ օգտագործելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի 1– ին մասի հատկանիշներով (առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը) եւ տուգանվել են 200 հազար դրամի չափով։ Իսկ ահա այս տարվա հուլիսի 14-ին՝ ժամը 02:20–ի սահմաններում, Երեւանի Փափազյան փողոցից բերման էին ենթարկել 1982թ. ծնված Արթուր Մանուկյանին։ Վերջինս ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, ինչպես նաեւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր նշանածը։ Ըստ տարածված տեղեկությունների՝ տղաներին բերման էին ենթարկել թմրանյութ պահելու կասկածանքով։ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը հերյուրանք էր անվանել այն լուրերը, թե իր որդին բերման է ենթարկվել ոստիկանություն։

Թերեւս զարմանալի չէր, որ պատգամավորի որդին այս պատմությունից չոր դուրս կգա, քանի որ սա միակ դեպքը չէր, որ Արթուր Մանուկյանը եւ նրա ընկերներ Վահագնը ու Երվանդը հայտնվում են սկանդալային պատմության կիզակետում։ Ոչ վաղ անցյալում նրանց մեքենայի միջից նաեւ մեծաքանակ զենքեր հայտնաբերվեց։ Սեպտեմբերի 11-ին էլ պարզվեց, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկա) տան մոտ հնչած կրակոցներից հետո կալանավորված նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը եւս թմրամոլ է։ Դեպքից հետո նշանակված փորձաքննության եզրակացությամբ ապացուցվել էր, որ նախկին մարզպետի որդու մեզից եւ մազից վերցված փորձանմուշներում հայտնաբերվել են թմրանյութեր։ Սակայն այս փաստը չխանգարեց, որ մարզպետի որդին հայտնվի ազատության մեջ։

Հեղինակ` Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին