▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Խաչատուրովը հետ կկանչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. Արմեն Սարգսյան

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ Յուրի Խաչատուրովը, ամենայն հավանականությամբ, հետ է կանչվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, հայտնում է «Интерфакс-Запад»-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ամենայն հավանականությամբ, Հայաստանը հետ է կանչելու իր ներկայացուցչին»,- Մինսկում լրագրողներին ասել է Արմեն Սարգսյանը:

Հայաստանի նախագահը դա պայմանավորում է այն հանգամանքի հետ, որ Յ. Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչն է և երկիրն իրավունք ունի որոշել, արդյո՞ք իր ներկայացուցչին թողնի գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե՞ ոչ:

 

 

 

 

 

 

 

 

 

«Այս պահին այս ուղղությամբ որոշակի իրավական գործընթաց է իրականացվում», - հավելել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին