▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յութուբից շահույթ ստացողները նույնպես հնարավոր է հարկվեն. Հակոբ Արշակյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Տրանպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նշել է , որ Յութուբի հայաֆիկացման հետ կապված հաջորդ շաբաթ աշխատանքային խումբ կստեղծեն  եւ հատ-հատ կսկսեն պետական մեխանիզմներն այնպես աշխատեցնել, որ հնարավորություն ստեղծեն բլոգերների, տնտեսվարողների համար՝ օգտվել ինֆորմացիոն այդ հնարավորություններից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այն հարցին, որ ստացվում է, որ Յութուբով գործունեություն ծավալող եւ եկամուտներ ստացողները նաեւ հարկային դաշտում հայտնվեն, նախարարը նշել է.

«Կարծում եմ՝ այո: Դա ցանկացած տնտեսվարող սուբյետի է վերաբերում: Ինչպես գիտեք Հարկային օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունենում եւ միկրոբիզնեսը չի հարկվելու, բայց դրանից ավելի եկամուտ ստացողները կարող են մտնել հարկային դաշտ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին