▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարեհ Սինանյանը՝ իր աղմկահարույց հայտարարության մասին

«Պարզ է, որ սրա ամբողջ ենթատեքստը քաղաքական է։ Խորհուրդ եմ տալիս մեկ անգամ նայել վիդեոն, որովհետև այնտեղ այդ հարցի բոլոր պատասխանները կան»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝անդրադառնալով օրերս արած իր հայտարարությանը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Սինանյանը նշել է, որ որևէ մեկը չի ասել, թե պետք է մտածել այդ մասին «Խոսքն այն մասին է, որ երնեկ Հայաստանը դառնա այնպիսի երկիր, որտեղ կուզենան ապրել նաև հայերի նման ազգեր։ Իսկ թե ինչով են նրանք նման հայերին, խորհուրդ կտամ մեկ երկու գիրք կարդալ, այնտեղ կհասկանան՝ եթե ոչ հարյուրավոր, ապա հազարավոր տարիներ Հայաստանը սահմանակցել է Սիրիային»։

Հիշեցնենք, որ վերջերս Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, խոսելով լիբանանահայերի հնարավոր հայրենադարձության մասին, նշել էր, որ Հայաստանում այնպիսի իրականություն պետք է ստեղծվի, որպեսզի ոչ շատ հեռավոր ապագայում կարողանանք մտածել ոչ միայն հայերի հայրենադարձման, այլ նաև Հայաստանը մեզ նման ազգերի համար հայրենիք դարձնելու մասին:

«Խոսքը վերաբերում է քրիստոնյա արաբներին, ասորիներին, այն ազգերին, ովքեր ազգային անվտանգության վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար ու կարող են հեշտորեն ինտեգրվել Հայաստանում: Նման խելացի, քաղաքակիրթ ձևով Հայաստանում կարող ենք դեմոգրաֆիկ հարցը լուծել: Դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ է, դա հաջողություն կլինի: Պատկերացրեք, որ Հայաստանը դարձնում ենք մի երկիր, որը գրավիչ է ոչ միայն հայերի համար»:

 

Ասուլիսի ընթացքում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը ներկայացրել է նաև «Գյուլբենկյան» հիմնադրամի՝ 2019-ի հոկտեմբերին Լիբանանում տեղի հայերի շրջանում անցկացրած հարցման արդյունքները, ըստ որոնց՝ հարցվածների 58%-ը նշել է, որ մոտ ապագայում լքելու են Լիբանանը, իսկ 49%-ը նշել է, որ մտածում են Հայաստան գալու մասին:

«Մենք՝ որպես պետություն, նախ՝ օրինական պատասխանատվություն ենք կրում մեր քաղաքացիների նկատմամբ: Իսկ դեսպանատան տվյալներով՝  մոտ 25 հազար լիբանանահայ ՀՀ քաղաքացի է, և երկրորդ՝ բարոյական պատասխանատվություն ենք կրում մեր բոլոր հայրենակիցների առաջ՝ անկախ նրանից՝ քաղաքացի են, թե ոչ: Հետևաբար այն լիբանանահայերը, որոնք լքելու են Լիբանանը, բնականաբար, ցանկանում ենք, որ գան Հայաստան»,- նշել է Սինանյանը:

Որ չկրկնվի Իրաքից և Սիրիայից Հայաստան ապրելու եկած հայրենակիցների պատմությունը, և լիբանանահայերն էլ այստեղ աշխատանք ու ապրելու հնար չգտնելով հեռանան երկրից, Կառավարությունը մի փաթեթ է պատրաստում, որ կարողանա հավուր պատշաճի ընդունել Հայաստանում ապրել ցանկացող լիբանանահայերին, և որ նրանք մնան հայրենիքում, դառնան հասարակության լիիրավ անդամներ, քաղաքացիներ, հայրենիքի զինվորներ, հարկ վճարողներ, ովքեր մեզ հետ միասին կկերտեն մեր հայրենիքը:

Սինանյանը նշել է նաև, որ ավիաընկերություններից մեկը մինչ այժմ իրագործում էր շաբաթական մեկ թռիչք, սակայն իրենք թույլտվություն են տվել շաբաթական 2 թռիչք իրագործելԹռիչքները շարունակական են լինելու։ Այն մարդիկ, ովքեր ուզում են գալ Հայաստան, կարող են տոմսեր գնել ու գալ, գիտեք, որ օրեր առաջ որոշ սահմանափակումներ հանվեցին՝ կապված քաղաքացիության և մշտական բնակության  կացության իրավունք ունեցող անձանց սահմանափակման հետ։ Մարդիկ, ովքեր չունեն այդ սահմանափակումները, կարող են գալ Հայաստան։ Իսկ եթե կա կրիտիկական մի մասսա, ովքեր չեն կարող տոմս գնել և իրենց հնարավորություններով գալ հայրենիք, ես կրկնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն է կրում իր բոլոր բնակիչների համար, պետությյունը կդիմի այն քայլերին, որոնք անհրաժեշտ են»։

Կարդացեք նաև ՝Ամեն տեղ հայը հաջողում է, ինչու՞ պետք է հայը հայրենիքում չհաջողիԶարեհ Սինանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին