ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»,- ասված է որոշման մեջ:
![]()
Նշենք, որ Զարեհ Սինանյանը 2 անգամ ստանձնել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը՝ 2014-2015 թվականներին և 2018-2019 թվականներին:
Նա նաև Հոլիվուդ-Բըրբանք օդանավակայանի տնօրինության նախագահն է:
Կարդացեք նաև՝ Ամեն օր նոր բացահայտում, նոր ձերբակալություն, բայց դեռ մի ողջ համակարգ կա. Զարեհ Սինանյան


