▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարհուրեցի, թե էս մեր երկրում ինչքան չսիրված կին ու տղամարդ կա. Նաիրա Զոհրաբյան

Դատական նիստերի ձգձգումը լրջագույն խնդիր է. ՔՐԿՀ-ներում լարվածությունը, հացադուլների մեծ մասը կապված է հենց դրա հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նույնիսկ այն դեպքերում, երբ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը տալիս է եզրակացություն, որ անհամատեղելի է, մարդը կմեռնի, միեւնույն է, դատավորները ալարում են, դատավորն իր հավեսով դատական նիստը կնշանակի հերթականությամբ: Նախարարը հայտարարեց, որ հիմա օրենսդրական նախաձեռնություն են բերելու, դա շատ կարեւոր է, որ նման ֆորսմաշորային դեպքերում 2-3 օրում նիստը պետք է կայան»,-ասաց նա:

 

Զոհրաբյանը նկատեց, որ շատ կասկածելի է նաեւ պրոբացիոն ծառայության գործունեությունը, որը գիր ղուշով է որոշում, թե դատապարտյալներից ով է վստահություն ներշնչում, ով չի ներշնչում. «99 տոկոսը, բնականաբար, վստահություն չի ներշնչում: Ես հասկանում եմ, որ չեն ուզում պատասխանատվություն վերցնել, բայց եթե այդ մարդիկ, որոնց վստահված են մարդկային ճակատագրեր, չունեն այդքան դուխ, քաղաքացիական խիզախություն, մասնագիտական պրոֆեսիոնալիզմ, որ իրենց վրա վերցնեն պատասխանատվություն, ուրեմն այդ համակարգը պետք է քանդվի, եւ մտածենք, թե ինչ նոր համակարգ ենք ձեւավորելու»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին