▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարմանալի հեշտությամբ 2018-ին Փաշինյանին իշխանություն զիջվեց. ի՞նչ ասաց Սերժ Սարգսյանը 2013-ին․ Րաֆֆի Հովհաննիսյան

Զարմանալի հեշտությամբ 2018-ին Փաշինյանին իշխանություն զիջվեց,-Պոլիտիկ․am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ առաջին արտգործնախարար, Ժառանգություն կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ու  մասնավորապես նշել է․ «Ես, որ երբեք տրված չեմ եղել դավադրության տեսություններին, բայց արդեն երևում է, որ իրենց մտքի մեջ այս ժամապահ իշխաններին գոնե վերջին տարիների ընթացքին արդեն որոշ ժամանակագրություն է զարգացել, կամ իջեցրել են հարևան պետությունից, թե ինչ-որ տեղից, որ պիտի հերթով, ժողովրդի հետ աշխատելով, «ֆռացնելով», հարցազրույցներով, բազմիմաստ դարձվածքներով, որ էս մարդը անում է, բերել նրան, որ, այո՛, մի մասը Հայաստանի արդեն տրվել է, մի մասը իրենք են բռնազավթել, Արցախը հետո հանձնեցին, և հիմա հերթը գալիս է մյուս հատվածներին։ Այսօր առաջին էջի վրա Տավուշն է, վաղը Գեղարքունիք կվերադառնա, Վայոց Ձոր, Սյունիք և այլն․․․»։

Հովհաննիսյանը անդրադարձել է նաև 2013թ․-ի ընտրություններին՝ զուգահեռ անցկացնելով 2018-ի ընտրությունների հետ, մանրամասներ ներկայացրեց 2013թ․ իր և Սերժ Սարգսյանի փակ հանդիպումից։ Հարցին, թե ինչու 2013-ին Սերժ Սարգսյանը չասաց՝ «Րաֆֆին ճիշտ էր, ես սխալվեցի», այլ ասաց 2018-ին, Հովհաննիսյանն արձագանքեց․ «Ոսկի փորձառություն էր, որ մենք կորցրինք։ Եւ ես կարծում եմ՝ այդ վարքը, այդ փորձառությունը, ի շարս այլ աղբյուրների բերեց 18 թվականի պոռթկմանը և այսօրվա ահավոր վիճակին․․․»։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին