▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքից․ հայտնի է նրան փոխարինողի անունը

Կառավարության 80 տոկոսը մոտ օրերս փոխվելու է, գտել են նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին փոխարինողին։

Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Ի դեպ, Զարուհի Բաթոյանից դժգոհությունները նոր չեն և նրան փոխարինելու ծրագիրը վաղուց էր մշակվում։ Զարուհի Բաթոյանին փոխարինելու է ՀՀ վարչապետի խորհրդական, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ 

Հիշեցնենք, որ «Առաքելություն» կուսակցությունը այն կուսակցությունն է, որի հետ դաշինք կազմեց Քաղպայմանագիրը 2018 թ. ընտրություններին։ 3 պատգամավոր ունի ԱԺ-ում, որոնք օրենսդրական բուռն գործունեությամբ աչքի չեն ընկել։

Ինքը՝ Մեսրոպ Առաքելյանը «ՄՈԳՈ» վարկային ընկերության ղեկավարն է, որից շատ մեծ դժգոհություններ կային վարկային բարձր տոկոսադրույքների և վաշխառության մեղադրանքով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին