▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանի կոչը Առողջապահության նախարարին և ՄԻՊ-ին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Հարգելի պարոնայք,

Սույն թվականի հուլիսի 17-ին հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ, 26-ամյա Թաթուլ Թամրազյանը գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Ըստ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի՝ հիվանդի վիճակը կայուն ծանր է: Նրան ցանկացել է տեսակցել Զարուհի Փոստանջյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ, սակայն չեն թույլատրել: Արդեն երեք օր է Թաթուլին տեսակցել ցանկանում է նաև միակ հարազատը՝ մորաքույրը՝ Աննա Աղաջանյանը, սակայն նրան ևս թույլ չեն տալիս:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կոչով դիմում եմ Ձեզ՝ միջոցներ ձեռք առնել՝ պահանջով միջամտել, որպեսզի Աննա Աղաջանյանը հնարավորություն ստանա տեսակցելու իր զարմիկին:

 

Զարուհի Փոստանջյան

19.07.2016թ.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին