▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զավեշտալի դեպք Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակում

«Հրապարակը» գրում է. «Պարույր Հայրիկյանին հիվանդանոց այցելած գործիչները պատմում են, որ մի քանի զավեշտալի էպիզոդ է եղել: Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանը, մոտենալով Հայրիկյանին, ձեռքը դրել է  ուսին ու հարցրել՝ Պարույր, ինչպե՞ս է ինքնազգացողությունդ: Երբ Հայրիկյանը տնքացել է, Հովհաննիսյանը շրջվել է ներկաների կողմն ու ասել. կարծում եմ՝ ինքնազգացողության խնդիր չէ, ինքնակայացման խնդիր է:

Ավելի ուշ Հայրիկյանին այցի գնացած վարչապետը մտնելով  ասել է. «Պարույր, 2 լուր ունեմ, մեկը՝ լավ, մյուսը՝ շատ լավ»: Երբ Հայրիկյանը հետաքրքրությունից բացել է աչքերը, Սարգսյանն ասել է. «Լավ լուրն այն է, որ դու արագ ապաքինվում ես, իսկ շատ լավ լուրն այն է, որ CNN-ն ամբողջ օրը քեզ է ցույց տալիս»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին