▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հալեպում կորոնավիրուսից հայ բժիշկ է մահացել

«Բա ո՞ւր են Օպերայի սաղարթախիտ անտառները». Թեհմինա Վարդանյան

Վերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»-ը. ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը

Սա «Թամարա»-ի 1կգ պաղպաղակն է. վստահության կորստի ու գարշանքի մասին կլռեմ

Մենք պետք է պատրաստ լինենք. Բաթոյանի հայտարարությունը

Չասեք` վրիպակ է, նախարարն իրավունք չունի այսքան անգրագետ լինել

Դերասանուհի Նարինե Ոսկանյանի վիրահատությունը բարեհաջող է անցել. վիճակը բավարար է

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը

Դրամաշնորհ՝ անհատ ստեղծագործողների համար

Փակ նամակներ եմ ստանում օգտատերերից. ինձ խորհուրդ են տալիս՝ «դարձի գալ». Հասմիկ Պապյան

Միշտ մեր երկրի կողքին ենք. Արամեն՝ ընտանիքով Հայաստանից արտագաղթելու մասին

Ցավոք մեր երկրում կան մարդիկ, ովքեր հավատում են, որ թուրքերի հետ կարելի է գալ ինչ -որ համաձայնության...

Խուստուփի պես հպարտ և դուխով

Ուզում եմ հետ գամ տուն, ընկերներիս հետ ուտեմ-խմեմ, փարթի անեմ. Պաուզա Անոն այսօր վիրահատվում է

Պարոն Մեսչյան, էսպես չեն գնում՝ «եկա, տեսա, խոստացա, չարեցի ու գնացի». Նաիրա Զոհրաբյան

Գոհար Ավետիսյանն առաջին անգամ ամուսու հետ լուսանկարներ է հրապարակել

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք. մահվան՝ 3 նոր դեպք

Վերջին անգամ այս փողոցը նորոգվել է, երբ 4-րդ դասարանում էի. Նիկոլ Փաշինյան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը՝ Փաշինյանի՝ BBC-ին տված հարցազրույցի մասին

Հայրենի տանը... Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ նոր լուսանկար է հրապարակել

Նախկին կավեենշչիկ Արտաչոկը, փաստորեն, իր միսիան ավարտված է համարում

Մինսկում ուժայինները ծեծել են Հայաստանի քաղաքացու

Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում

«Անհասկանալի է վարչապետի կցկտուր պատասխանը՝ Ստեֆան Սակուրին». Էդմոն Մարուքյան

IT ոլորտով հետաքրքրվողները կարող են հմտանալ ծրագրավորման 17 նեղ ուղղություններով

Ես այլեւս ՀՀ վարչապետի խորհրդականը չեմ. Արտակ Գասպարյան

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին. Ռուբեն Հայրապետյան

Մասիսի բնակչուհին փորձել է իր մեկամյա որդուն 500.000 դրամի դիմաց վաճառել երեւանցի ամուսիններին

Նախագահին ուղղված չափազանց կարեւոր միջնորդություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Ծախու այս սրիկան նաև սադրիչ է. Տիգրան Խզմալյան

Գլուխներդ պատով եք տալիս, դուք հո՞ էշի քուռակ չեք. հետո էլ ասում եք՝ մի վրդովվիր. Հայկ Մանասյան

Ավտովարկավորում մեկ օրում՝ առանց բանկ այցելելու

Էլի մարդիկ կային ՝ասում էին՝ մենք լավ մարդիկ ենք, չենք վարակվի. Փաշինյանը կատակեց

Պուլտը Ձեր ձե՞ռը չի՝ մի նայեք․․․Փաշինյանը՝ 3 հեռուստաալիքները փակելու մասին սևանցու հարցին

Բա խի՞ մեր փողոցն ասֆալտ չեն անում․ Սևանցի երեխայի հարցը՝ Փաշինյանին

Ինչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Սևանում

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է՝ Ամուլսարում ուրանի խնդիր չկա. «Լիդիան»

Պարետի նոր որոշումը՝ դիմակ դնելու վերաբերյալ

Արարատում հայտնաբերվել է 8-9 ամսական հղի կնոջ դիակ՝ մահացած պտղով

Պապիկյանը կադրեր է ներկայացրել Վեդու ջրամբարի շինարարությունից

Զարեհ Սինանյանը՝ իր աղմկահարույց հայտարարության մասին

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել Արփիի հետ

Ալեքսին հաճախ եմ պատմում քո մասին, տխրում ա, որ չի տեսել քեզ. Արմինկայի գրառումը

Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է մամուլի ասուլիսին առանց դիմակ ներկայանալու համար

Հայաստանը սեր է. Աննա Հակոբյանի նոր նախաձեռնությունը

Կորոնավիրուսի, Արցախի, խնջույքին անձամբ դիմակ չկրելու մասին. Փաշինյանի հարցազրույցը BBC-ի. . .

Բացահայտվել են ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր

Որոշեցի վերապրածս մաս-մաս ներկայացնել Ձեզ. Բելլա Քոչարյան

Այս դժվարությունը նույնպես կհաղթահարենք. Մարուքյանը՝ Մանե Թանդիլյանի առողջական վիճակի մասին

Ինչո՞ւ 40 հոգանոց խնջույքի թույլատրվածության պայմաններում ես պետք է շարունակեմ աշխատել. . .

Զավեշտալի է, երբ շուկայական տնտեսության պարագայում քաղաքական պայքարի ձև է ընտրվում դասադուլը

Citatum - Էն օրը երթուղայինի վարորդին լավ խաբել եմ, փողը տվել ու չեմ նստել…

Սովետի ժանամակ կար վարչահրամայական համակարգ և պլանային տնտեսություն, պետության վերահսկողության և կարգավորման տակ էին հանրային, հասարակական և պետական բոլոր գործընթացները՝ հանրային կարծիք հայտնելուց մինչև գերատեսչական որոշումների կայացումը: 
Հենց այդ ժամանակներից սկիզբ առան և լայն տարածում ստացան բողոքի և ընդվզման այնպիսի ձևեր, ինչպիսիք են գործադուլը, հացադուլը, դասադուլը, նստացույցը և այլն:

Գործադուլ կամ դասադուլ անել նշանակում էր ընդվզել պետության դեմ, նրա կարգերի դեմ, քանի որ մեծ հաշվով թե՛ «գործատուն», թե՛ «դասատուն» պետությունն էր: «Մեղվի փեթակ» հիշեցնող համակարգի մեջ, ուր ամեն օղակ գիտեր իր գործը և «պլանային» կերպով, հստակ նախանշված ժամանակացույցով իրականացնում էր այն, անել դասադուլ կամ գործադուլ կնշանակեր պարալիզել, կաթվածահար անել հասարակական հարաբերությունների համակարգը, տնտեսությունը, խաթարել ամենօրյա բնականոն կյանքը: 

Երկրում, ուր ամեն ինչ պետք է լիներ պետպլանով, ուր համընդհանուր զբաղվածությունը, աշխատանքն ու կրթությունը խստորեն կանոնակարգված ու նորմավորված էին, ուրևէ «...դուլի» միջոցով «միջամտելը» զանցանք էր համարվում: Բնականաբար «պերեստրոյկայի» ժամանակներում իր ծաղկուն շրջանը հասած «բողոքի» այդ ձևն անմիջապես արժանանում էր պետական վարչախմբի հուժկու արձագանքին:
Սակայն հասկանալի չէ, տարակուսելի և նույնիսկ զավեշտալի է, երբ շուկայական տնտեսության պարագայում քաղաքական պայքարի ձև է ընտրվում գործադուլը կամ դասադուլը: Պատճառը շատ պարզ է. ձեր «գործատուն» («դասատուն») և «քաղաքական թիրախը» այլևս տարբեր են:

Ուսանողը մրցակցային հիմունքներով ընդունվել է բուհ, իր գրպանից մեծ գումարներ է վճարում կրթություն ստանալու համար և հանկարծ... դասադուլ է անում՝ առաջ քաշելով քաղաքական պահանջներ:
Դա նույնն է, եթե որևէ մեկը (թեկուզ՝ քաղաքական լայն ճանաչում գտած գործիչ) գնա վարսավիրանոց, վճարի վարսավիրին, թրաշի բեղերի կեսը, հետո վեր կենա ու ի նշան բողոքի մի լավ «մուննաթ» գա վարսավիրի վրա ու թողնի, հեռանա:

Դուք գիտե՞ք ժամանակակից որևէ պետություն, ուր դասադուլը ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական պայքարի գործիք է: Արևմտյան քաղտեխնոլոգների մեր մասնագետները կարո՞ղ են ենթադրել, որ, օրինակ, ԱՄՆ-ում ընտրություններում պարտված քաղաքական ուժը կգնա, կկանգնի Հարվարդի համալսարանի դիմացը ու կոչ կանի ուսանողներին դասադուլ անել…

Ընդհանրապես, իմ համոզմամբ, «...դուլ»-երը վաղուց իրենց դարն ապրած և պայքարի, ըստ էության, թույլ, կրավորական ձևեր են: Որևէ մեկի աղիքը չի ծռվի, եթե ինչ-որ մարդիկ ինչ-ինչ ծառայության դիմաց վճարեն և չօգտվեն: Փոխարենը որոշ «անգյալներ» իրենց անգյալությունն ու անպատասխանատվությունը «քաղաքական վեհ իդեաներով» հիմնավորած հերթական անգամ դասի չեն գնա:

Տեղին է հիշել Արամ Աբրահամյանի դիպուկ նկատառումը. «Ոստիկաննե՜ր, մի խոչընդոտեք դասադուլին, մեկ է դրանք դասի գնացողը չեն»:

 Սերոբ Անտինյանի գրառումը

Ֆեյսբուք

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ ավելին