▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զախարովան արձագանքել է բլոգեր Միկա Բադալյանի կալանավորմանը

Հայաստանի Գորիս քաղաքում ռուսամետ բլոգեր Միքայել Բադալյանի կալանավորումը դարձավ Արևմուտքի հերթական սադրանքը Երևանում ռուս-հայկական մեդիա ֆորումի նախօրեին, իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Չեմ բացառում, որ սա հերթական սադրանքն է՝ կապված Երևանում ռուս-հայկական մեդիա ֆորումի հետ, սադրանքը նրանց, ովքեր քնում են և տեսնում` ինչպես փչացնել հարաբերությունները երկու երկրների միջև, իսկ Արևմուտքը մեծ գումարներ է ներդրել դրա համար»,- գրել է նա:
«Ակնհայտ է, որ վերջին շրջանում ակտիվացել են դրան ուղղված ուժերը, ես հրաժարվում եմ ընդունել, որ «խոսքի ազատությունը յուրաքանչյուրի բացարձակ իրավունքն է» կարգախոսի ներքո հանդես եկող իշխանությունը պատժամիջոցներ կկիրառի լրագրողների նկատմամբ և կարգելափակի տեղեկատվության տարածումը», - նշել է Զախարովան։
Նա անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «արտահայտվելու իրավունքը Հայաստանում լրջորեն պաշտպանված է»։ Ընդ որում` Զախարովան Փաշինյանի խոսքերը մեջբերել է նաև հայերենով. ««Ես ոչ կոռեկտ ցանկացած մեկնաբանություն դատապարտում եմ, նաև հարգում եմ կարծիք արտահայտելու յուրաքանչյուրի իրավունքը: Ինչպես տեսնում եք, Հայաստանում նույնիսկ ֆեյքերի կարծիք արտահայտելու իրավունքը լրջորեն պաշտպանված է»,- ասել է Փաշինյանը»:

Թարմացված․ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ մտահոգված է բլոգեր Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալությամբ և քայլեր կձեռնարկեն՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար։

«Դեսպանատունը տեղյակ է ռուսամետ բլոգեր և ակտիվիստ Մ. Բադալյանի, «Սպուտնիկ Արմենիա»-ի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին։ Տվյալ լրատվական գործակալության հետ գտնվում է կապի մեջ։ Ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։

Մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով, կձեռնարկենք քայլեր՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

Թարմացված․ Ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ու «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանը նախօրեին երեկոյան ձերբակալվել են Գորիսում, այժմ նրանք ՔԿ-ում են, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանը: Աղբյուրի տեղեկություններով՝ ընթանում են քննչական ընթացակարգեր, սակայն թե ինչն է եղել ձերբակալման պատճառը, դեռևս չի հաղորդվում։ «Մեր գործընկեր Աշոտ Գևորգյանը մեկնել է Սյունիք` սահմանամերձ շրջաններում կյանքի մասին իր հեղինակային «Մենք» նախագծի շրջանակներում ռադիոնյութեր պատրաստելու համար: Նրա ծրագրերն աչքի էին ընկնում 2020 թվականի պատերազմից հետո ձևավորված իրականության սուր դատողություններով և քննադատական գնահատականներով։ Նա հայտնի է նաև որպես կինոռեժիսոր և դերասան»,- գրում է աղբյուրը։
Միկա Բադալյանին արդեն ձերբակալել էին «Երևանում և նրա սահմաններից դուրս նախապատրաստվող ահաբեկչությունների» մասին իբր կեղծ տեղեկություններ տարածելու համար, սակայն նա գրավի դիմաց ազատ էր արձակվել: Ավելի վաղ այն մասին, որ Միկա Բադալյանը կապի դուրս չի գալիս, գրել էր լրագրող Նաիրի Հոխիկյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին