▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառում

Այսօր առավոտյան զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառում: Օդապարիկը Գառնիից է թռել, սակայն քամի չլինելու պատճառով չի կարողացել շարունակել թռիչքն ու հայտնվել է Խոսրովի անտառի մի այնպիսի հատվածում, որտեղ մեքենաների մուտքն անհնար է: Զբոսաշրջիկներին օգնություն են ցուցաբերել եւ տեղանքից դուրս հանել «Armenian Helicopters»-ի ուղղաթիռի միջոցով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

armtimes.com-ն է գրում այս մասին և նշում, որ «Armenian Helicopters»-ի կոմերցիոն բաժնի տնօրեն Արամ Աբովյանը զրույցում պատմել է, որ օդապարիկը հայտնվել է մի այնպիսի հատվածում, որտեղից առանց ուղղաթիռների միջամտության հնարավոր չէր դուրս բերել մարդկանց:

«Մեջը 8 հոգի զբոսաշրջիկներ էին՝ 6 մեծահասակներ եւ 2 փոքր երեխա: Երեւանից եկել էին Գառնի ու այնտեղից թռել: Իջնելու ընթացքում բարեբախտաբար ոչ ոք չէր վնասվել, միայն մի որոշ ժամանակ առանց ջուր էին մնացել արեւի տակ»,-պատմեց Արամ Աբովյանը: Նա հայտնեց, որ ուղղաթիռով գնացել եւ երկու խմբով անտառի ամենամոտիկ տարածքից մարդկանց տարհանել են, ապա տեղափոխել Գառնի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին