«Անկեղծ ասած չեմ բացառում, որովհետև Զելենսկի, Փաշինյան, Ալիև՝ իրենք Արցախյան հարցում նույն գաղափարակից ընկերներ են. Զելենսիկիի նախագահության օրոք պաստառներ էին Կիևում կախել, թե Ղարաբաղը Ադրբեջան է, Զելենսկին շնորհավորում էր Ալիևին։ Այնպես որ Փաշինյանը, ով նույն քաղաքականության կրողն է, չեմ զարմանա, որ հրավիրած լինի»,- ԱԺ-ում, լրագրողներ հետ զրույցում, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցին: «Հայաստանին դա ոչ մի բան չի տա՝ ռիսկերից ու վտանգներից բացի։ Ի՞նչ իմաստ ունի ևս մեկ անգամ գրգռել այն կազմակերպության անդամներին, որոնց դեռ ֆորմալ առումով անդամակցում ես»: |
«Զելենսկի, Փաշինյան, Ալիև. Արցախյան հարցում գաղափարակից ընկերներ են». Արթուր Խաչատրյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet