▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ռազմական օգնություն չի ցուցաբերի Ղարաբաղյան հակամարտության կողմերին

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կողմերից ոչ մեկին։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
     «Խոսքը այն մասին չէ, որ Ուկրաինան պատրաստվում է ռազմական օգնություն ցուցաբերել որևէ երկրի»,- ասել է պետության ղեկավարը:


     Ինչպես արդեն հայտնել ենք՝ ավելի վաղ ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, որ Կիևն, իբր, պատրաստ է աջակցել Ադրբեջանին: Նրա խոսքով՝ կլինի ինչպես հումանիտար, այնպես էլ ռազմական աջակցություն։ Մինչդեռ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Մարչենկոյի արտահայտությունները չեն համապատասխանում ոչ կուսակցության, ոչ էլ Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշմանը:
     Զելենսկին նաև հայտարարել է, որ Կիևը հակամարտող կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, երկխոսության կոչ է անում՝ լարվածությունը թուլացնելու նպատակով: Միևնույն ժամանակ նա հստակեցրել է, որ վերջին երկու տարում Կիևի և Բաքվի միջև «շատ լուրջ, ամուր» հարաբերություններ են ձևավորվել, և որ Ուկրաինան պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին