▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինակոչիկների ծառայության վայրը կընտրվի վիճակահանությամբ

parliament.am : Հունիսի 28-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի աջակցությամբ կազմակերպել էր «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ուժային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

ԶՈՒ խնդիրներին, ոլորտի թափանցիկությանն ու հաշվետվողականության հարցերին անդրադարձավ նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով հարցերին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ իրականացվում են աշխատանքներ, որոնք նպատակ ունեն վերացնելու ոլորտում առկա խնդիրներն ու ամրապնդելու հասարակության վստահությունը բանակի հանդեպ:

Դրանցից է, օրինակ, զինակոչիկի ծառայության վայրի ընտրության ձեւի փոփոխությունը: Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից նախատեսվում է զինակոչիկների ծառայության վայրն ընտրել վիճակահանությամբ: Ըստ նրա՝ խստացվել է բժշկական հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը, որի արդյունքում բացահայտվել են կեղծ տեղեկանքներ:

 

Մանրամասներն այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին