▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայողը ինքնաձիգով կրակել է ինքն իրեն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ժամկետային զինծառայող Հայկ Ալավերդյանի մահվան դեպքի կապակցությամբ չորրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։

 

 

 

 

 

 

 

 

ՔԿ–ից  հայտնում են, որ 2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:

Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Արմավիրի զորավարժարանում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին