▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայողը մարտական հենակետից այլ հենակետ գնալու ճանապարհին ընկել է ձորը և մահացել. ՔԿ

12.03.2019թ.՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սան հրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը՝ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ.Ավագյանը մահացել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի սահմանին նախօրեին զինծառայող է զոհվել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն հովհաննիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին