▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված ավազակային հարձակում Երևանում

Մարտի 31-ին ավազակային հրաձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված, ատրճանակի նմանվող առարկայով մտել է Մամիկոնյանց փողոցի 38/6 հասցեում գործոց «Բոլյուս» դեղատուն և ատրճանակի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար և դիմել փախուստի:

 

 

 Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, տեղում աշխատել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը:

 

 

 

 

 

 

 

Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Գողացված գումարը կազմում է մոտ 180 հազար դրամ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին