▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորի դին տեղափոխում են հայրենի գյուղ

Երկու օր առաջ սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի աճյունը հետ են տեղափոխում նրա հարազատ գյուղ` Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն, որպեսզի նրան հուղարկավորեն այնտեղ:
Երկար բանակցություններից հետո զինվորի հարազատներին կարողացել են համոզել, որ պետք է եւ ճիշտ կլինի, որպեսզի սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի աճյունը տեղափոխվի: 
Այս մասին գրում է  ԳԱԼԱ-ն:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Այսօր առավոտյան Լյուքս Ստեփանյանի հարազատները ի նշան բողոքի իրենց սպանված որդուն որոշել են տեղափոխել Երեւան: Նրանց հետ առանձին մեքենայով նաեւ սպանված զինվորի հարազատներն են:
Լուսանկարն` ilur.am-ի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին