▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զինվորին մի կենաց է մնացել, դա էլ խլի՜ր». Հասմիկ Բաբաջանյան

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակ»-ի իր հոդվածում գրում է. «Զինվորին մի կենաց է մնացել, դա էլ խլի՜ր․․․
Այդ դեպքում ինչո՞ւ էիր զինվորի մասին ճառեր ասում, բանաստեղծություն հրապարակում, երբ հաղթած երկիր էինք, ասում՝ մենք զինվոր ենք, հաղթող ու տեր։ Հիմա էլ զինվոր պետք չի՞․․ Հարկ վճարո՞ղ է պետք, որ հատված առ հատված ասֆալտ անեք ու ճաքճքած ասֆալտե պռոշներով փող կլլեք։ Որտեղով քայլում, մարդիկ ասում են՝ «մեր գյոզալական ասֆալտի վրայով ասֆալտ են անում»։ Ու ի՜նչ ասֆալտ։ Խմի՜ր հարկ վճարողի կենացը, որ հարկ է վճարում ու թողնում, որ ինչ ուզեք՝ անեք։ Ոնց ուզեք՝ ծախսեք։ Զինվորն ինչների՞դ է պետք․․․ Ձեզ հարկ վճարող, ասֆա՜լտ է պետք․․․ Ասֆալտն էլ գրողի ծոցը, դուք սերու՜նդ եք ասֆալտում՝ նրանց դարձնում եք ասֆալտի նման անորակ, ճաքճքած, չեչոտ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին