▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհված Գեղամ Մանուկյանի տարածված լուսանկարները գլխացավանքի մեջ են գցել մեկ այլ Գեղամ Մանուկյանի

Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 8-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող` 38-ամյա Գեղամ Մանուկյանը: Համացանցում, սակայն, սխալմամբ տարածվել էին մեկ այլ Գեղամ Մանուկյանի լուսանկարներ, որոնք ներկայացվել էին իբրև զոհված փոխգնդապետի լուսանկարներ:

Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Գեղամ Մանուկյանը նշեց, որ նկարների շփոթմունքն իրեն գլխացավանքի մեջ է գցել` ստիպելով իր հարազատներին մտածել, որ մահացածն ինքն է եղել, ավելին` իր մայրը հուզական վիճակի պատճառով հայտնվել է հիվանդանոցում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին