▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհված հերոս Բուժականցի Մուրադի ընտանիքը օգնության կարիք ունի. տունը փլուզման եզրին է

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Արցախյան պատերազմում մարտնչած Շուշիի  առաջին վաշտի հրամանատար Մուրադ Զաքարյանի ընտանիքը:
Հայրենիքի համար Կյանք նվիրած հերոսը պատերազմի ժամանակ երկու անգամ հայտնվել է Շուշիի բանտում, որտեղից դուրս է եկել և շարունակել մարտական գործողությունները: Ընկերները պատմում են, թե ինչպես էր Մուրադը պատերազմի ճիրաններում գերացած հայ մանուկներին թուրքերից գնում ոսկով և վերադարձնում հայրենիք: Սակայն այսօր նրա ընտանիքին է պետք օգնել եթե ոչ ոսկով, ապա հոգատարությամբ և հարգանքով: Բուժականցի Մուրադին բախտ չվիճակվեց ամուսնանալ և սերունդ թողնել, սակայն եղբայրը, որ մահացավ անցած ամիս որբ թողեց երեք երեխաներին, կնոջը և 72 ամյա մորը: Տան միակ տղամարդը մնաց 7 ամյա Գրիշը: Տունը որտեղ ապրում են կառուցվել է 1936թ., մասնակի փլուզվել է, Մուրադի մարտական ընկերների շնորհիվ որոշ շտկումներ կատարվել են, սակայն տունը կանգնած է փլուզման եզրին: Երեկ մենք այցելեցինք նրանց, սգի մեջ գտնվող հարազատներին ոչինչ չէր կարող մխիթարել: Մեր համեստ և փոքրիկ միջոցներով փորձեցինք մեղմել նրանց հոգսը մինչ հստակ քայլերը: Տունը, որտեղ ապրում են նրանք, շտապ հարկավոր է վերանորոգել, թեկուզ մասնակի: Այդիսկ խնդրանքով դիմում եմ Ձեզ, շինանյութ, դրամական միջոցներ, սնունդ, հագուստ, կենցաղային պարագաներ նվիրաբերեք մեզ, որպեսզի մենք կարողանանք աջակցել և իրականացնել այս ընտանիքի համար նախատեսված ծրագիրը: Եվ վերջում կխնդրեմ դիտել ֆիլմը նվիրված Բուժականցի Մուրադին:

Գրառումը` «Արդարադատություն» ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին