▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհված զինծառայողի հայրը հացադուլ է հայտարարել. եթե մինչեւ մայիսի 8-ը Փաշինյանին չձերբակալեն, նա ինքնահրկիզվելու է

44-օրյա պատերազմի ընթացքում Մատաղիսում զոհված ավագ լեյտենանտ Լեւոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, այսօր՝ ապրիլի 25-ին, հացադուլ է հայտարարել մինչեւ մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման օրը։

/filemanager/uploads/2022/04/week-4/zohvaci_hayr.jpg

Նա Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ պահանջում է ՀՀ դատախազությունից եւ ԱԱԾ-ից՝ ձերբակալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա հույս է հայտնել, որ մինչեւ մայիսի 8-ը իրավապահները կձերբակալեն Փաշինյանին, հակառակ պարագայում, մայիսի 8-ին՝ Հանրապետության հրապարակում ինքն իրեն կհրկիզի. «Դիմում եմ բարձրաստիճան սպաներին, գեներալներին՝ եթե թանկ է ձեզ համար սպայի կոչումը, դուք նույնպես կմիջամտեք, գոնե այդ օրը»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին