▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զուգարան պահանջող վարորդին գործից հանում եք, իսկ տարեց մարդուն ավտոբուսից դուրս շպրտողին՝ ո՞չ․․․

Զուգարան պահանջելու համար վարորդին գործից հանում եք, իսկ տարեց մարդուն ավտոբուսից դուրս շպրտողին՝ ո՞չ․․․Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում են՝ հանդիպելու տնօրինության հետ՝ ավտոբուսներում վարորդների և հսկիչներ ներկայացող անձանց պահվածքի մասին պարզաբանումներ ստանալու:

***

Ինչպես հայտնել էինք՝ Եևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում էին՝ հանդիպելու տնօրինության հետ և պարզաբանումներ ստանալու: Սակայն տնօրինությունը տեղում չէր: Ավագանու անդամները հանդիպել են ընկերության մամուլի խոսնակի հետ:

Ավագանու անդամ Մանուք Սուքիասյանն իր խոսքում ընդգծել է, որ 2025-ին, ավտոբուսի վարորդների հետ կնքված պայամանագրով, վարորդներն իրավասու են ուղևորներին զգուշացնել՝ վճարել ուղեվարձը և չթույլատրել ուղեվարձի առձեռն վճարում: «Դրանից զատ ուրիշ գործառույթ՝ ուղևորին հարկադրել վճարել, իջեցնել ավտոբուսից, չունի վարորդը: Ներքին հրահանգ տվողները պետք է լինեն իրենց անմիջական ղեկավարները, բայց նրանք հերքում են՝ դրանով հրահանգը կատարողին դնելով անհարմար իրավիճակի մեջ: Թող վարորդները հասկանան, որ իրենց հրահանգ տվողների կողմից դառնալու են քավության նոխազ, հասարակության պարսավանքի առարկա»,- ընդգծել է ավագանու ընդդիմադիր անդամը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին