Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանը լսո՞ւմ, թե՝ ոչ, բայց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հեռակա դիմում էր հենց նրան, հեռակա էլ՝ հրաժարական պահանջելով:
Բայց Զուրաբյանի ելույթն առաջին ծրագրայինն էր այս հանրահավաքում:
Նա իշխանությանն առաջարկեց համաձայնության բանաձև. սահմանադրական բարեփոխումների անցկացումից հրաժարում, արդար ընտրությունների կազմակերպում ու լեգիտիմ իշխանության ձևավորում:
Երևի Զուրաբյանը մի փոքր ոգևորված էր ու շտապեց՝ այս կետերի կատարման համար իշխանությամը տալով մի քանի օր ժամանակ:
Հակառակ պարագայում՝ ՀԱԿ փոխնախագահը խոստացավ քաղաքացիական անհնազանդություն...
Հետևեք Եռյակի հանրահավաքին Ազատության հրապարակում՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՄԱՄԲ