▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՊՄԿ-ի բնապահպանական ուղղությամբ իրականացվող խոշոր նախագծերից մեկը «փոշու կառավարման» ծրագիրն է

Սեպտեմբերի 7-ին նշվում է որպես «Մաքուր օդի միջազգային օր», որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից 2019թ․ դեկտեմբերի 19-ին։ ԶՊՄԿ ընկերության բնապահպանական ուղղությամբ իրականացվող խոշոր նախագծերից մեկը «փոշու կառավարման» ծրագիրն է։ Նոր ջրային թնդանոթների համակարգը կանխում է փոշու հոսքը հանքավայրից դուրս։

Բացահանքում արդեն տեղադրված են չորս թնդանոթներ, մինչև տարվա վերջ կտեղադրվեն ևս երեքը, իսկ 2025թ․-ին նախատեսվում է 5-7 հատ նոր ջրային թնդանոթի տեղադրումը։

Ջրի շիթային թնդանոթներ կիրառվում են աշխարհի առաջատար հանքարդյունաբերական ընկերություններում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին