▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՊՄԿ-ի կորպորատիվ մշակույթը թող վարակիչ լինի այլ ընկերությունների համար 

Հայտնի է, որ առողջության ապահովագրությունը ընկերության աշխատակիցների մոտիվացիայի, արդյունավետության բարձրացման լավագույն մեթոդներից է: Այն նաև խոսում է կորպորատիվ մշակույթի մասին, որի լավագույն օրինակին կարելի է վկա լինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում։ 

Ներկայացնելով այս պատմությունը՝ հուսով ենք, որ այն վարակիչ կդառնա հանրապետության շատ ընկերությունների համար՝ իրենց աշխատակիցներին ապահովելով բժշկական ծառայությունների հասանելիությամբ և որակյալ բուժմամբ, ինչպես նաև աշխատանքի մոտիվացիայով։

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, լինելով երկրի խոշորագույն ընկերությունը, իր աշխատակիցների համար ընտրել է այնպիսի փաթեթներ, որոնց մեջ ներառված են կանխարգելիչ ծառայություններ և այն ամենը, ինչի կարիքը աշխատակիցը կարող է ունենալ․ կարևոր է, որ ապահովագրական փաթեթները ներառում են ոչ միայն աշխատակիցներին, այլև նրանց ընտանիքի անդամներին։

Նշենք, որ ընկերության հետ ամբողջ ապահովագրական տարվա ընթացքում աշխատում է նույն բժիշկը, ինչը   կարևոր է այն առումով, որ աշխատակիցներն արդեն գիտեն հասցեագրված ու՞մ և ինչպե՞ս պետք է դիմեն՝ 24/7ռեժիմով։



2012թ-ից սկսած՝ ընկերության աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները հնարավորություն ունեն տարին մեկ անգամ անցնել համալիր բժշկական հետազոտություն։

«Մեր աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները տարին մեկ անգամ հետազոտվում են, բոլոր խնդիրները վաղ շրջանում հայտնաբերվում են, և իրականացվում է բուժում։ Պատահական չէ, որ Սյունիքը, հակառակ տարածված կարծրատիպերի, հիվանդությունների պատճառով մահացության ամենացածր ցուցանիշն ունեցող մարզերից է։ Սա նաև մարզի խոշոր գործատուի կողմից ապահովագրության տրամադրման արդյունք է»- , նշում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» առողջապահական ծառայությունների համակարգման գրասենյակի ղեկավար Պերճուհի Պողոսյանն ու հավելում, որ ապահովագրական փաթեթներից բացի՝ ԶՊՄԿ-ն հիմնել է բարեգործական հիմնադրամ, որը հոգում է այն բշժկական ծառայությունների ֆինանսավորումը, որոնք դուրս են ապահովագրական փաթեթներից․ բարեգործական հիմնադրամի առաջնային խնդիրներից է անպտղությունը։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին